Հանրապետության տարածքում այսօր՝  հունվարի 2-ին  օրվա երկրորդ կեսին եւ գիշերը, սպասվում է թույլ ձյուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հունվարի 3-ին, 4-ին, 5-ին եւ 6-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանը էականորեն չի փոխվի, հունվարի 3-ին այն կիջնի:

Երեւանում օդի ջերմաստիճանը այսօր գիշերը կլինի -4-6 աստիճան ցուրտ, իսկ վաղը ցերեկը՝  0-2 աստիճան տաքություն: Լեռնային շրջաններում  հունվարի 3-ի գիշերը կլինի -10-15 աստիճան ցուրտ, ցերեկը՝ -3-8 աստիճան ցուրտ: Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը՝ -1+2 աստիճան: Հունվարի 4-ի գիշերը  հանրապետությունում կլինի -8-10 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը՝ 0-2 աստիճան տաքություն:

«Հիդրոմետ» ծառայությունից հայտնեցին նաեւ, որ հունվարի 5,6-ից սկսած ջերմաստիճանը կբարձրանա, գիշերը կլինի -2-4 աստիճան, իսկ  ցերեկը՝ 0-2 աստիճան տաքություն: