Հանրապետությունում դեկտեմբերի 31-հունվարի 2-ը ծանր հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ՝ խաղաղ ամանորյա գիշեր է եղել, ծանր հանցագործություններ չեն արձանագրվել մինչեւ այսօր՝ հունվարի 2-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Հայաստանում տոնել եւ շարունակում են տոնել Ամանորը: Հունվարի 6-ին մեր համերկրացիները կտոնեն Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 13-ին՝ Հին նոր տարին:




























