«Պատերազմ» գեղարվեստական խմբի ակտիվիստները դեկտեմբերի 31-ին այրել են ոստիկանական ավտոզակը: Այդ մասին իր բլոգում այսօր` հունվարի 2-ին, հայտարարել է շարժման գաղափարախոսներից մեկը:

«Գերգեղարվեստական» ակցիան, որը կոչվում է «Մենթո-Աութո-Դա-Ֆե», նվիրված էր քաղբանտարկյալներին, այդ թվում ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովին:

Ավտոզակը հրդեհվել է երկու «Մոլոտովի կոկտեյլներ»-ի օգնությամբ դեկտեմբերի 31-ին: Ոստիկաններին չի հաջողվել բռնել նրանց: Մոսկվայի իրավապահ մարմինները չեն մեկնաբանում այդ միջադեպը:

«Պատերազմ» գեղարվեստական խումբը հայտնի է սկանդալային ակցիաներով` փողոցային արվեստի ոլորտում: 2010-ի հունիսին խումբը ակցիա էր կազմակերպել եւ ներկել Պետերբուրգի Լիտեյնի կամուրջը: Այդ ակցիայի համար 2011-ին «Պատերազմ»-ը ստացել է «Ինովացիա» պետական մրցանակը, գրում է RBC-ն: