Մոսկվայի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում հունվարի 3-ի առավոտյան մի երիտասարդ սկսել է կրակել տրվմատիկ ատրճանակից, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Քաշքշուքի եւ կրակոցների հետեւանքով տուժել է մի քանի մարդ:«Գիշերային ակումբներից մեկում երիտասարդների միջեւ տեղի է ունեցել վեճ, ինչից հետո նրանցից մեկը վերցրել է տրավմատիկ ատրճանակն ու սկսել կրակել», - ասել է «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը: «Տուժածները շատ արագ լքել են ակումբի տարածքը, կանչել են ոստիկանություն եւ շտապօգնություն: Սակայն չեն կարողացել հստակ բացատրել ակումբի տեղը, եւ ոստիկանները ստիպված են եղել նրանց փնտրել», -ասել է զրուցակիցը: Նրա խոսքով` բժշկական զննումից հետո տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:




























