Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի պատժախուցը համապատասխանում է բոլոր եվրոպական ստանդարտներին: Այս մասին ասված է Ուկրաինայի պետական պատժական ծառայության հաղորդագրության մեջ:
«Յուլիա Տիմոշենկոյի պատժախուցը, որտեղ կա եւս մեկ բանտարկյալ, ունի 37,5 քմ տարածք: Այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին, հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հեռուստացույցով, միկրոալիքային վառարանով, սառնարանով: Կա սնունդ պատրաստելու առանձնացված վայր, լոգարան, լվացքի մեքենա, սանհագույց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն 2011 թվականի դեկտեմբերի 30-ից գտնվում է Խարկովի մարզի Կաչանովյան ուղղիչ գաղութի քննչական մեկուսարանում:
Միաժամանակ Տիմոշենկոյի պաշտպանները նրա պահման պայմանները սարսափելի են համարել:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:


































