Սիմոն Եսայանն այն մարդն է, որի համար պատերազմը արխիվային նյութ կամ պարբերություն չէ դպրոցական ծրագրում։ Դա  նրա ամենօրյա առաքելությունն է՝ որպես հայ վետերանների «Մարշալ Բաղրամյան» ասոցիացիայի ղեկավար, նրա կենդանի ցավն ու անխոնջ աշխատանքը։

008A0002.JPG (1.02 MB)

«Սկսեմ նրանից, ինչն այժմ կարեւոր է բոլորիս համար. մոտենում է Մեծ հաղթանակի 80-ամյակը, եւ մեր կազմակերպությունը շատ պատասխանատու է մոտենում այս իրադարձությանը։ Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել այս Հաղթանակում, եւ սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք փաստեր են։ Հայաստանից զորակոչվել է 300 հազար մարդ։ Իսկ ընդհանուր առմամբ աշխարհից՝ 600 հազար հայ, 200 հազար նախկին միութենական հանրապետություններից, 100` սփյուռքից։ Բայց այդ մասին հազվադեպ է հիշվում: Բայց չէ՞ որ նրանց թվում կային այնպիսի մարդիկ, ինչպիսին են օդաչու Գեւորգ Խամփերյանցը եւ մարշալ Սերգեյ Ագանովը` ականավոր հայեր, ովքեր իրենց հետքն են թողել Հաղթանակի պատմության մեջ»: 

008A0010.JPG (796 KB)

Նրա ձայնի մեջ ոչ միայն հպարտություն կա, այլեւ անարդարացիորեն մոռացված լինելու թեթեւ վիրավորանք:

008A0024.JPG (1.68 MB)

Նա ասես փոշուց անուններ է հանում ու վերադարձնում այսօրվա կենդանի հենքին։ «Տեսեք, ոչ մի հանրապետություն այսքան զորավար չի տվել, մեր ժողովուրդը վեց հայկական հրաձգային դիվիզիա է ստեղծել ու ուղարկել այնտեղ, որտեղ ամենադժվարն էր: Տուապսեի մոտ, Ձերժինսկում, Սեւաստոպոլում... Խորհրդային Միության 107 հերոս։ Եվ սա՝ միայն ամենազուսպ գնահատականներով»։ «Մենք հպարտ ենք,- ավելացնում է նա,- որ ունենք Խորհրդային Միության երկու կրկնակի հերոս: Կովկասյան տարածաշրջանում նման ուրիշներ չկան։ Ադրբեջանցիները Բրեժնեւի միջոցով փորձեցին ներկայացնել իրենցից մեկին, բայց պարզվեց, որ նա ամենեւին էլ ադրբեջանցի չէ...»:

008A9955.JPG (1.31 MB)

Այսօր Հայաստանում մնացել է Հայրենական մեծ պատերազմի 31 վետերան։ Թիվ, որը ստիպում է քեզ ներքուստ մրսել։ Մի քանի հազարից երեսունմեկ հոգի։ Եվ նրանցից միայն չորսը կկարողանա մասնակցել մոսկովյան շքերթին, շրջափակումից փրկված երկուսը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, եւս երկուսը սեպտեմբերին կմեկնի Չինաստան։

008A9956.JPG (1.51 MB)

Հարցին ի պատասխան, թե ինչպես են այսօր երիտասարդներին սովորեցնում Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, Սիմոն Եսայանը չի զսպում դառնությունը. «Դասագրքերում, նախնական ռազմական պատրաստվածության նյութերում շատ վատ է լուսաբանված պատերազմի թեման, հերոսականությունը, հայկական ավանդի նշանակությունը։ Ցավոք, այսօր Հայաստան են թափանցել որոշակի թշնամական գաղափարներ, հակամիութենական քարոզչություն։ Դասագրքերում ամեն բան խեղաթյուրվում է, ամեն բան տրվում է անգլո-ամերիկացիներին, բայց չէ՞ որ Հաղթանակը կռել է Կարմիր բանակը։ Խորհրդային Միության ժողովուրդների ընտանիքը։ Մարդիկ, ովքեր կանգնած էին ու ուսի տված։ Այժմ դպրոցներում ուսուցիչները տարբեր կուսակցություններից են, մեկը սովորեցնում է այսպես, մյուսը՝ մեկ այլ կերպ։ Երեխաները վախենում են, եւ մենք պետք է պայքարենք դրա դեմ, ճիշտն ասենք եւ միայն ճիշտը»։ Մենք խոսում ենք միասնության գաղափարի մասին։ Այն նույն գաղափարի, որը ուժ էր պատերազմի ժամանակ։ «Այո, ժողովուրդների միասնությունն էր հենց մեր Հաղթանակը։

008A9958.JPG (1.35 MB)

Գերմանիան սպասում էր, որ մենք կքանդվենք, բայց ԽՍՀՄ ժողովուրդները միավորվեցին։ Եվ հետո… ամեն ինչ փոխվեց: Թշնամություն է առաջացել, Բաղրամյանի, Իսակովի, Բաբաջանյանի հուշարձանները ոչնչացվել են... Ես այս մասին խոսեցի Մոսկվայում, մենք այնտեղ հավաքվում ենք բոլոր 15 հանրապետությունների վետերանների կազմակերպություններով։ Կարելի է հասկանալ քաղաքական կոնֆլիկտները, իսկ հուշարձանները քանդե՞լը։ Սա բարբարոսություն է»:

008A9960.JPG (1.43 MB)

Նա ցույց է տալիս լուսանկարներ: Թոխմախի գերեզմանատանը թաղված է 520 վետերան։ Նրանց թվում կան նաեւ ադրբեջանցիներ։ «Մենք նայում ենք նրանց շիրիմները, ծաղիկներ ենք դնում, իսկ նրանք պայթեցնում են մեր հուշարձանները, սա... բարեկամության մասին չէ, հետո խոսում են իրենց «հայրենասեր լինելու» մասին։ «Այդ ամենը սուտ է...»: «Մեզ աջակցում է կառավարությունը, ունենք 3-5 հոգի աշխատակազմում: Բայց գործը դժվարանում է: Վետերանները ծերանում են եւ մշտական ուշադրություն են պահանջում: Եվ նույնիսկ մեր մեքենան խլեցին, այն, ինչ հատկացվել էր: Դա... անբացատրելի է: Մեր վետերանները միայն նրանք չեն, ովքեր կռվել են: Նրանք թիկունքի աշխատավորներն են, ճակատային ծառայության, աշխատանքի վետերաններ։ Մենք այցելում ենք նրանց, գնում շրջաններ։ Իսկ այժմ...»: «Բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր օգնում են մեզ։ Մոսկվայի տունը, Ռուսաստանի, Բելառուսի դեսպանությունները։ Առանձին մեկենասներ։ Արթուր Սողոմոնյանն օրինակ։ Մենք ունենք մարշալ Բաղրամյանի թանգարան, եւ ոչ մի տեղ չկա նման առանձին թանգարան։ Ինչ-որ տեղ կան անկյուններ, վահանակներ, բայց թանգարան միայն մեզ մոտ է»։

008A9977.JPG (1.08 MB)

Տխուր է, որ տեղի կառույցներից ոչ մեկը չի մասնակցել Հայաստանի պատմության համար նման հիշարժան եւ կարեւոր նախագծին։ Իսկ ի՞նչ էր պետք անել այդ ժամանակ, որպեսզի այդ պատերազմի պատմությունը մնա հիշողության մեջ՝ ճիշտ փոխանցվելով սերնդեսերունդ։ «Կարեւոր է պահպանել այն եւ գրագետ ձեւով մատուցել։ Մենք ստեղծել ենք թանգարան դպրոցականների համար եւ, գիտեք, երեխաները գալիս են։ Մենք նրանց պատմում ենք հերոսների մասին, ինչպես են ապրել, ինպես են սովորել, ինչպես են զինվոր դարձել։ Պատմում ենք նրանց մասին, ովքեր տեսել են 1915թ. ցեղասպանությունը։ Ով մասնակցել է Սարդարապատին»։

008A9988.JPG (1.31 MB)

Եվ դա շատ կարեւոր է, հատկապես այսօր, որովհետեւ... նրանք հեռանում են։ Մեկը նմյուսի հետեւից։ Հեռանում են դեպի հավերժություն։ Բայց եթե կան նրանք, ովքեր ասում են, փոխանցում, հիշում, նրանք մնում են։ Դպրոցականների դեմքերին, թանգարանների սրահներում, Սիմոն Եսայանի պատմութուններում։ Մնում են՝ որպես այդ նույն Հաղթանակի շունչ, որի համար չափից թանկ գին է վճարվել։

008A9996.JPG (806 KB)