Նոր սահմանափակումներ են կիրառվելու ռուսական նավթատար նավատորմի նկատմամբ, որոնք օգտագործվել են նավթի և գազի արտահանման նկատմամբ գործող պատժամիջոցները շրջանցելու համար, հաղորդում է BBC News-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկվեն 100 նավերի դեմ, «որոնք 2024 թվականի սկզբից ի վեր տեղափոխել են ավելի քան 18 միլիարդ ֆունտ ստեռլինգի բեռ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դրա մասին կհայտարարի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայանալիք Սկանդինավյան երկրների առաջնորդների՝ Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) գագաթնաժողովում։
Սթարմերը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան «կանի հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ստվերային նավատորմը» ոչնչացնելու, նրա ռազմական մեքենան նավթից ստացված եկամուտներից զրկելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»։
JEF-ի կազմում են տասը երկրներ, որոնց թվում՝ Դանիան, Նորվեգիան և Նիդեռլանդները։
Ակնկալվում է, որ JEF անդամները կհայտարարեն նաև Ուկրաինայի ռազմական ջանքերին հետագա աջակցության մասին։
Մեծ Բրիտանիան ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերին՝ JEF հանդիպման ժամանակ, պատժամիջոցներ էր կիրառել 133 ստվերային նավերի նկատմամբ։





























