Թուրքիան մտադիր է գարնանը Ճապոնիայի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել: Այդ մասին Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Ճապոնիայի առաջատար տնտեսական պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է «Թուրքիայի ձայնը»:
Նշենք, որ Անկարայի եւ Տոկիոյի բանակցությունները` ատոմակայանի շինարարության շուրջ, դադարեցվել էին Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո: Հարցազրույցում Դավութօղլուն նկատել է, թե «իրենք հավատում են ճապոնական տեխնոլոգիաներին եւ դրանց անվտանգությանը»` կրկին ընդգծելով համագործակցության պատրաստակամությունը:
Հարցազրույցում Դավութօղլուն նաեւ նշել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի ատոմային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակման վերաբերյալ: Բանակցությունները կայանալու են Թուրքիայում:
Ի դեպ, Թուրքիան մշտապես կոչ է անում միջազգային հանրությանը` ճնշում բանեցնել Հայաստանի վրա Մեծամորի ատոմակայանի փակմանը հասնելու համար, մինչդեռ ինքն է մի քանի ատոմակայաններ կառուցում սեյսմիկ ակտիվ գոտիներում:




























