Մոսկվայի մարզի օդանավակայաններում՝ Շերեմետևոյում, Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում, 37 չվերթ երկու ժամից ավելի ժամկետով հետաձգվել է, հետևում է «Ռոսավիացիայի»՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի տվյալներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ Մոսկվայի մարզի օդանավակայաններում՝ Շերեմետևոյում, Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում, 37 չվերթ հետաձգվել է 2 (երկու) ժամից ավելի ժամկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 21-22-ը սահմանափակումներ էին մտցվել Ռուսաստանի կենտրոնական մասի, այդ թվում՝ մոսկովյան օդանավակայանների աշխատանքում։ Ներկա պահին Դոմոդեդովոն և Ժուկովսկին ինքնաթիռներ չեն ընդունում և չեն ուղարկում։

«Ռոսավիացիայից» ավելի վաղ հայտնել էին, որ մոսկովյան օդանավակայանների տերմինալներում ուղևորների կուտակումներ չկան։