Երդվյալ ատենակալների դաշնային ժյուրին Սվետլանա Դալիին մեղավոր է ճանաչել այն բանում, որ անցած տարվա նոյեմբերին նա գաղտնի մտել է Փարիզ մեկնող Delta ավիաընկերության ինքնաթիռ՝ անցնելով անձնակազմի համար նախատեսված անվտանգության համակարգով եւ շրջանցելով ստուգող գործակալներին եւ խառնվելով ինքնաթիռում գտնվող ուղեւորների հետ, հաղորդել է ABC News-ը:
Դալին 2024թ. նոյեմբերի 26-ին Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանից նստել է Delta ավիաընկերության գիշերային չվերթ կատարող ինքնաթիռ եւ առանց տոմսի մեկնել Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայան։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել: Հինգշաբթի Բրուքլինի դաշնային ժյուրիի ատենակալները նրան մեղավոր են ճանաչել:
Դալին Ռուսաստանի քաղաքացի է եւ ԱՄՆ մշտական բնակիչ, որը վերջին ժամանակներս ապրել է Ֆիլադելֆիայում, նա դատարանում նշել է, որ տոմս չի ունեցել, երբ բարձրացել է ինքնաթիռ։
Դալին պատմել է, որ մնացել է զուգարանում «թռիչքի ողջ ընթացքում»։ Դատավորը նշել է դատավճռի կայացման օրը։ Նրան սպառնում է զրոյից վեց ամսվա բանտարկություն։ Նա արդեն կալանքի տակ է հինգ ամիս։
ՀԴԲ բողոքի համաձայն՝ Դալիին Delta ավիաընկերության աշխատակցները նկատել էին մինչեւ ինքնաթիռի Փարիզ իջնելը։ Բողոքում նշվել է, որ Դալին չի ներկայացրել տոմս, եւ ֆրանսիական իրավապահ մարմինները թույլ չեն տվել, որ նա մտնի մաքսային գոտի։
Պաշտոնական անձինք փորձել են Դալիին հետ ուղարկել մեկ այլ չվերթով, բայց կնոջն ինքնաթիռից իջեցրել են այն բանից հետո, երբ նա պնդել է իր վերադարձի հարցում։ Ի վերջո, նրան վերադարձրել են Նյու Յորք, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացվել։
Կալանքից ազատվելուց հետո 2024թ. դեկտեմբերի սկզբին Դալին անջատել է կոճի մոնիտորը եւ մեկնել Բուֆալո, որտեղ 2024թ. դեկտեմբերի 16-ին անհաջող փարձել է նստել Կանադա մեկնող ավտոբուսը։ Այդ ժամանակվանից ի վեր նա կալանքի տակ է։





























