Ամերիկյան Տեխաս նահանգից ռևմատոլոգ Խորխե Սամորա-Կուեսադան, որը կեղծ ախտորոշումներ էր դնում իր առողջ պացիենտներին՝ 118 միլիոն դոլար արժողությամբ բժշկական սխեմայի շրջանակներում մասնավոր ինքնաթիռներով և թանկարժեք սպորտային մեքենաներով իր շքեղ ապրելակերպը ֆինանսավորելու համար, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման, գրում է New York Post-ը։
Սամորա-Կուեսադան խաբում էր պացիենտներին և ապահովագրական ընկերություններին՝ մարդկանց միտումնավոր «ռևմատոիդ արթրիտ» ախտորոշելով, թեև նրանք չունեին այս անբուժելի հիվանդությունը, որը տևում է ամբողջ կյանքում։
68-ամյա Սամորա-Կուեսադան այս սխեման ղեկավարում էր Տեխաս նահանգի Միշն քաղաքում գտնվող իր գրասենյակից՝ աշխատակիցների օգնությամբ, որոնք ենթարկվում էին բռնության և սպառնալիքների՝ նրա կարգավիճակի պատճառով, հայտարարել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում։
Բժիշկը պացիենտներին համոզում էր, որ նրանք տառապում են քրոնիկ հիվանդություններով, և նրանք վճարում էին անհարկի ու թանկարժեք պրոցեդուրաների և հետազոտությունների համար, որոնք ներառում էին տարբեր ներարկումներ, ինֆուզիաներ, ռենտգեն, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և այլ պրոցեդուրաներ։
Նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման և պարտավորեցրել բռնագանձել 28 245 454 դոլար, նրա անշարժ գույքի պորտֆելը, ռեակտիվ ինքնաթիռը և «Maserati» մակնիշի սուպերքարը։