Երեքշաբթի 3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բայկալ լճի ավազանում, տեղեկացրել է Ռուսաստանի գիտությունների ակադմեիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղը։
Ծառայության կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ 08.55-ին (Մոսկվայի ժամանակով 03.55-ին) գրանցվել է ստորգետնյա ցնցում՝ 10,6 բալ եւ 3,6 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բայկալ լճի հարավային հատվածում։ Իրկուտսկի շրջանի մոտակա բնակավայրը Մալոյե Գոլոուստնոյե գյուղն է։
Հունվարի 28-ին այս վայրում ստորգետնյա ցնցում է գրանցվել, վկայում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բայկալի մասնաճյուղի կայքում հրապարակված տվյալները: Այնուհետեւ ցածր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրկուտսկում, Ուլան Ուդեում եւ մի շարք այլ բնակեցված շրջաններում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:




























