Հայաստանի տարածքում հունվարի 10-ի  ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Սեւան- Երեւան,  Սեւան-Մարտունի-Գետափ, Սեւան-Գավառ, Սեւան-Ճամբարակ, Սեւան-Դիլիջան ճանապարհահատվածներում` տեղ-տեղ մերկասառույց է :

Իննպես հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարությունից գիշերվա սաստիկ բուքից հետո ձյան բերվածքների պատճառով դժվարանցանելի է Մեղրիի լեռնանցքը: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Այս պահին ձյուն է գալիս Արթիկում, Մարտունիում, Սիսիանում: