Երեւանում, հունվարի 9-ին գրանցվել է շմոլ գազից թունավորման հերթական դեպքը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունը, ժամը 08.47-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 5 շենքի 24-րդ բնակարանի բնակիչ, 30-ամյա Աննա Մարությանը:
Տուժածն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:




























