Գազի արտահոսքը հանգեցրել է պայթյունի Թբիլիսիում` Մուխիանի թաղամասում, որի հետեւանքով տուժել են երկու մարդ:

Գազի արտահոսքի պայմաններում էլեկտրականություն միացնելը հանգեցրել է պայթյունի, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:

59-ամյա բնակչուհին լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ 10-ամյա երեխան այրվածքներ է ստացել: Նրան տեղում օգնություն են ցույց տվել, իսկ կինը հոսպիտալացվել է եւ տեղափոխվել վերակենդանացման բաժին:

Պայթյունի հետեւանքով վնասվել են տան պատերը: