Միացյալ Նահանգները չի մասնակցի հաջորդ ամիս Նյու Յորքում անցկացվելիք Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի կազմակերպած համաժողովին, որը նպատակ ունի խթանել Պաղեստինի պետության ճանաչումը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

«Հոկտեմբերի 7-ը շատ բան փոխեց։ Եթե Ֆրանսիան իսկապես այդքան վճռական է Պաղեստինյան պետություն ստեղծելու հարցում, ես նրանց առաջարկ ունեմ. կտրել Լազուրե ափի մի հատվածը և Պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք կարող են դա անել, բայց չեն կարող նման ճնշում գործադրել ինքնիշխան պետության նկատմամբ։ Հուսով եմ՝ նրանք կվերանայեն իրենց որոշումը, և Միացյալ Նահանգները չի մասնակցի», -նշել է դիվանագետը։