ՀՀ պետական ​​պարտքի սպասարկման ծախսերը 2024թ. կազմել են կառավարության ընդհանուր ծախսերի 12.2 տոկոսը։ Այսինքն՝ 384 միլիարդ դրամ կամ մոտ 1 միլիարդ դոլար։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Պետական ​​պարտքի սպասարկման ծախսերը, ինչպես նշել է նախարարը, աճել են ներքին պարտքի աճի պատճառով, որը ներգրավվում է ավելի բարձր տոկոսադրույքներով։ «Ներքին պարտքի մասնաբաժինը, 2024թ. վերջի տվյալներով, կազմել է 51.7 տոկոս, իսկ արտաքին պարտքինը՝ 48.3 տոկոս»,- նշել է Հովհաննիսյանը։

Միաժամանակ, կառավարության պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 12 միլիարդ 338 միլիոն դոլար կամ ՀՆԱ 48 տոկոսը։ «2023թ. համեմատ այս հարաբերակցությունը նվազել է 0.4 տոկոսով»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։