«Ռոյթերս»-ը հաղորդում է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ AJet-ը, հայտարարել է, որ հունիսի կեսերին Ստամբուլի և Անկարայի օդանավակայաններից Դամասկոսի միջազգային օդանավակայան թռիչքներ կսկսի։
AJet-ը հայտարարության մեջ նշել է, որ Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից թռիչքները կսկսվեն հունիսի 16-ին, սկզբում շաբաթական չորս անգամ, իսկ հուլիսից՝ ամեն օր։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից Դամասկոս թռիչքները կսկսվեն հունիսի 17-ին՝ շաբաթական երեք անգամ։ «Թուրքական ավիաուղիներ»-ը վերսկսեց թռիչքները Դամասկոս հունվարին՝ 13 տարվա ընդմիջումից հետո։
Դամասկոսի նոր կառավարության մտերիմ դաշնակից Թուրքիան խոստացել է աջակցել երկրի վերակառուցմանը։
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Անկարան արդեն օգնել է բարելավել և պահպանել Սիրիայի օդանավակայանները։





























