Թերթը գրում է, որ վտանգը` թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կպառկի էքսկավատորի տակ, անցել է։ «Հայրապետյանն ու «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հաշտվել են: Աղաբաբյանը երեկ մեզ հայտնեց, որ ամանորից առաջ ինքն ու ՀՖՖ նախագահը հանդիպել են եւ քննարկել մարզադաշտի շրջակայքում առեւտրի կենտրոն կառուցելու խնդիրը: Հայրապետյանը, ինչպես տեղեկացրել ենք,  սպառնացել էր, որ առեւտրի կենտրոնի կառուցման դեպքում կպառկի էքսկավատորի տակ ու թույլ չի տա դրա կառուցումը:

Աղաբաբյանը  մեզ հայտնեց, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ վերջնական որոշում չի կայացվել: «Մենք նորից ենք հանդիպելու հունվարի 15-ից հետո, այդ ժամանակ ամեն ինչ կորոշենք, դրական լուծումներ կլինեն: Մենք էլ զիջումների կգնանք, ինչ-որ չափով՝ իրենք էլ, որը կօգնի ընդհանուր գործին»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա, առևտրի կենտրոնը կառուցվելու է նախատեսված վայրից մի քիչ հեռու»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: