Թերթը գրում է,որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել, չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ. «Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որեւէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել»:
«Առավոտ»-ի հարցին՝ եթե կոմբինատին պետք չեն, ինչո՞ւ են կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչվում, պատասխանեց. «Որովհետեւ վաղը մեկը կարող ա գա՝ էդ հողի վրա ինչ ուզի՝ անի: Հանքի վրա գտնվող հողը չի կարելի այլ նպատակներով տալ: Էսօր էդ տարածքում աշխարհի մոլիբդենի 7-8% պաշարները կան, չի կարելի թողնել: Իրենք վերցրել էին 150 հեկտար վաճառել, ավելի ճիշտ՝ պայմանագրով տվել մեկին, հետ վերցրեցինք: Բայց իրենք կարող են էլի նույն բանը անել, տալ ու պրոբլեմներ առաջացնել»,- գրում է «Առավոտ»-ը:



























