Հունիսի 6-ին Հայաստանում գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ամպրոպների ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ հյուսիսարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում կեսօրին հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վրկ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը կեսօրին՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+25,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+19,

Լոռի՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+24,

Տավուշ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,

Արարարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,

Արմավիր՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +16+20: