2025 թվականի սեպտեմբերից, ամենայն հավանականությամբ, ուղիղ չվերթ կգործարկվի Երևանի և Դելիի կամ Հնդկաստանի որևէ այլ քաղաքի միջև։ Հունիսի 5-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ըստ ամենայնի, այդ ծրագիրն իրականացվում է։ Անհրաժեշտ է ավելացնել ռեսուրսները։ Հայաստան գալու բազմաթիվ դիմումներ կան, և մարդիկ բավականին երկար ժամանակ սպասում են դրանց քննարկմանը», -նշել է Պապոյանը։