Հունվարի 10-ին, ժամը 16.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ օրգանական լուծիչից թունավորումով Երեւան քաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի թիվ 8 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, մեկ տարեկան Դավիթ Օհանյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: