Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հունվարի 10-ին, ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին գողացել է Սեբաստիայի փողոցում կայանված «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ երիտասարդը նույն ժամանակահատվածում գողացել է Օգանովի փողոցի 76 շենքի բակում կայանված «ԲՄՎ-X 5»-ի  կողային հայելիները` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: