Ուրբաթ առավոտյան նավթի գները չափավոր անկում են գրանցում՝ նախորդ օրն ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև զրույցի մասին լուրերի պատճառով բարձրանալուց հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում օգոստոսյան Brent ֆյուչերսների գինը նվազել է 0.2 դոլարով (0.31%)՝ հասնելով 65.14 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերը բարձրացել են 0.48 դոլարով (0.7%)՝ հասնելով 65.34 դոլարի մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.2 դոլարով (0.32%)՝ հասնելով 63.17 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի գինը աճել է 0.52 դոլարով (0.8%)՝ հասնելով 63.37 դոլարի մեկ բարելի համար։





























