Վաշինգտոնը հետաքրքրված է Չինաստանի և նրա շուկայի հետ տնտեսական կապերի պահպանմամբ։ Այս մասին հինգշաբթի օրը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լըվիթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույցը։
«Ինչպես այսօր ասաց [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը], դա լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր։ Նա (Թրամփը) միշտ հարգալից հարաբերություններ է ունեցել Չինաստանի նախագահ [Սի Ցզինպինի] հետ։ Չինաստանն ունի Միացյալ Նահանգներին և մեր շուկաների կարիքը, և մենք նույնպես ռազմավարական հետաքրքրություն ունենք չինական տնտեսության և շուկայի նկատմամբ։ Այսպիսով, առաջնորդներն այսօր համաձայնեցին, որ [երկու երկրների] առևտրային ներկայացուցիչները կշարունակեն հանդիպել՝ քննարկելու այս կարևոր երկկողմ հարաբերությունները», - ասաց նա։





























