ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հունիսի 9-ին Լոնդոնում առևտրային բանակցություններ կանցկացնեն, հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուրախ եմ հայտնել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցիչ, դեսպան Ջեյմիսոն Գրիրը 2025 թվականի հունիսի 9-ին՝ երկուշաբթի օրը, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային գործարքի կապակցությամբ։ Հանդիպումը պետք է շատ լավ անցնի։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», - գրել է նա Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի մասին։
Նա պատմել է չինացի գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ հավելելով, որ կողմերը միմյանց երկրներ այցելելու հրավերներ են փոխանակել։