Վանաձոր քաղաքում, Գ. Լուսավորիչի 38/1 հասցեում բացված «Լոռի» մասնաճյուղը 2012թ. հունվարի 11-ից սկսել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղը աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչեւ 17:00:
«Լոռի»-ն «Յունիբանկի» թվով երկրորդ մասնաճյուղն է Վանաձորում: Այն կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկերի, բանկային քարտերի տրամադրում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, արտարժույթի փոխանակում, հաշվարկադրամարկղային սպասարկում եւ այլն:
Այսօր «Յունիբանկն» ունի 39 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության համաձայն, բանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը: Միայն 2011թ.-ին երեք նոր մասնաճյուղ է բացվել մայրաքաղաքում եւ երկուսը` մարզերում: Այս տարի, նոր մասնաճյուղերի հետ մեկտեղ, «Յունիբանկը» նախատեսում է բացել նաեւ սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր, որոնք կմասնագիտանան հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման գործում:




























