Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր` հունվարի 11-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում գերազանցեց 1դոլար/388 դրամ հոգեբանական կարեւոր շեմը: Բորսայական գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.22 դրամ` նախորդ օրվա համեմատ թանկանալով 0.07 %-ով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար գնում են 386-387 դրամով, վաճառում` մեծամասամբ 389-ով: