Նավթի գինը երեքշաբթի առավոտյան շարունակում է բարձրանալ՝ նախորդ օրվա զգալի աճից հետո։

Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 0.19 դոլարով (0.28 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 67.23 դոլարի։ Երկուշաբթի այս պայմանագրերը բարձրացել են 0.57 դոլարով (0.9 տոկոս)՝ ​​հասնելով մեկ բարելի համար 67.04 դոլարի։

WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել է 0.15 դոլարով (0.23 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.44 դոլարի։ Նախորդ աճուրդների ավարտին այս պայմանագրերի արժեքը բարձրացել է 0.71 դոլարով (1.1 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.29 դոլարի։