«Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հալածանքների թեժացմանը պատասխան, ՀԱԵ շատ հանգիստ կարող է իր նստավայրը տեղափոխել Հայաստանից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ոնց որ 1441 թվականին Կիլիկիայից այն տեղափոխել է Վաղարշապատ, հիմա էլ կարող է տանել ու հաստատել այլ տարածքում։ Եկեղեցին դա շենք ու շինությունները չեն, այլ դա ինստիտուտ ա, ցանցային կառույց, ու գլխամասի տեղափոխումը որեւէ կերպ չի կարող ազդել դրա ֆունկցիոնալ կառավարման վրա՝ իսկ այ պետության ու ազգի համար դրա հետեւանքները կլինեն ոչ նախանձելի։ Ժամանակին Կիլիկիայից Վաղարշապատ Մայր աթոռի տեղափոխման արդյունքներից մեկը եղավ նա, որ Հայոց պետականությունը հնարավոր եղավ վերականգնել այս հատվածում, իսկ այ Եկեղեցու գլխամասի տեղափոխումից հետո Նիկոլը անգամ իր ընտանիքի անդամներին չի կարողանա համոզել, որ առկա է սուվերեն պետականություն։ Նիկոլը անուղղելի պատուհաս ա, իսկ այ Նիկոլի խելքին ընկածները հավանաբար չեն հասկանում թե այս ամենի ինչի կարող ա հանգեցնել, եթե Գարեգին Երկրորդը ու Եպիսկոպոսաց դասը գործեն կամային...

P.s. Եթե խորհուրդների կարիք ունեն, կարող են դիմել ինձ...»,–գրել է նա։