ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն այսօր հայտարարել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը «ձյութով լղոզել և կոլոլել փետուրների մեջ»՝ որպես պատիժ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ իր վարքագծի համար, հաղորդում է NBC News-ը։
Ջոնսոնը չի պնդել, որ Նյուսոմը պետք է ձերբակալվի, ինչպես առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ նման վերլուծություն չի անցկացնի, սակայն շեշտել է, որ Նյուսոմը «մեղսակից է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակմանը»։
«Լսե՛ք, դա իմ գործը չէ։ Ես չեմ պատրաստվում ձեզ իրավական վերլուծություն անել՝ արդյոք Գևին Նյուսոմը պետք է ձերբակալվի՞, թե՞ ոչ: Բայց նրան պետք է ձյութով լղոզել և կոլոլել փետուրների մեջ: Այ դա կասեմ», - մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Ջոնսոնը։
Խոսնակը Նյուսոմին միաժամանակ մեղադրել է «վարչակազմի և դաշնային օրենքների կիրառումը խոչընդոտելու մեջ։ «Նա ծափահարում է վատ տղաներին և խանգարում լավ տղաներին»։
Նյուսոմը պատասխանել է X սոցիալական ցանցում գրառման մեջ՝ հայտարարելով, որ Ջոնսոնի մեկնաբանությունները «տեղին» են՝ հաշվի առնելով «Հանրապետական կուսակցության հետադարձ քաղաքական նպատակները»։





























