ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր երկրորդ ժամկետում ավելի վստահ է զգում Լոս Անջելես Ազգային գվարդիայի զորքեր ուղարկելու հարցում, մինչդեռ անցյալում, հնարավոր է՝ ձեռնպահ մնար նման քայլից։
«Ես հիմա կարող եմ անել այնպիսի բաներ, որոնք չէի կարող անել, քանի որ նախորդ նախագահն ու նախագահությունն այնքան վատն էին, որ ցանկացածին լավ տեսք էին հաղորդում», -ընդգծել է Թրամփը New York Post պարբերականի «Pod Force One» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Օրինակ, ես կարող եմ ավելի ուժեղ լինել Լոս Անջելեսի վրա հարձակվելիս, -նշել է Թրամփը։ -Կարծում եմ՝ չորս կամ ութ տարի առաջ Ազգային գվարդիան ներգրավելն ավելի դժվար կլիներ»։
Թրամփը միաժամանակ հայտնել է, որ շաբաթավերջին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ազգային գվարդիայի տեղակայման հարցը։
«Այսինքն՝ խոսքը զորքեր տեղակայելու մասին էր։ Ուշ երեկո էր։ Ես ասացի. «Գիտեք, ձեր քաղաքն այրվում է, ձեր նահանգը մեծ խնդիրների մեջ է, -պատմել է Թրամփը։ - Ինչո՞ւ պետք է այդ ժամին զանգեի նրան»։





























