Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օրենսդիրներին հայտարարել է, թե չի բացառում, որ որոշ երկրների, օրինակ՝ Վրաստանի համար, որոնց քաղաքացիներն առնչվում են Լեհաստանում տեղի ունեցած քրեական միջադեպերին, դիմի առանց վիզայի ռեժիմի սահմանափակման, հաղորդում է Reuters-ը։
Տուսկի լիբերալ կառավարությունը բախել է ազգայնական ընդդիմության մեղադրանքներին, ըստ որոնց Վարշավան Գերմանիայից Եվրամիության կանոններով արտաքսված մեծ թվով անօրինական ներգաղթյալների է ընդունում։ Կառավարությունն իր հերթին պնդում է, որ ներգաղթյալների թիվը չափազանց սահմանափակ է։
Նա հավելել է, որ Գերմանիայից ուղարկված ներգաղթյալների յուրաքանչյուր խումբ շատ հանգամանորեն կստուգվի։
«Եթե սահմանին իրավիճակը, ճնշումը (վատթարանա)... ես չեմ տատանվի և ժամանակավոր վերահսկողություն սահմանելու վերաբերյալ որոշում կընդունեմ։ Շատ հնարավոր է, որ մենք ամռանը նման մասնակի վերահսկողություն սահմանենք Գերմանիայի հետ սահմանին», -շեշտել է Տուսկը։
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում անօրինական միգրացիան Լեհաստանի ապագայի, մեր քաղաքակրթության ապագայի համար», -ասել է նա օրենսդիրներին։





























