ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի օրենսդիրներին ակնարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շաբաթ օրը Ազգային գվարդիան դաշնայնացնելու հրամանագիրը միաժամանակ նախադեպ ստեղծելու նպատակ ունի, որը կարող է կրկնել այլ նահանգներում, հաղորդում է CNN-ը։
«Մասամբ, դա արել էր այն նպատակով, որ եթե այլ վայրերում, այլ անկարգություններ սկսվեին, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները կվտանգվեին, մենք կարողանայինք անհրաժեշտության դեպքում այնտեղ տեղակայել Ազգային գվարդիան», -շեշտել է Հեգսեթը։
Թրամփի շաբաթ օրվա հրամանագրում՝ «առնվազն» 2000 Ազգային գվարդիայի զինծառայողներ իր վերահսկողության տակ դնելու մասին, որևէ կոնկրետ վայր նշված չէր և շատ ընդհանուր էր. այն ասում էր, որ զորքերը կտեղակայվեն «այն վայրերում, որտեղ (դաշնային) գործառույթների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում կամ հավանական է, որ տեղի ունենան՝ հիմնվելով ներկայիս սպառնալիքների գնահատականների և ծրագրված գործողությունների վրա»։
Հեգսեթը նշել է, որ «բարեբախտաբար, այդ նահանգների մեծ մասն ունի նահանգապետ, որը գիտակցում է դրա անհրաժեշտությունը, աջակցում է դրան և մոբիլիզացնում է ջանքերը: Դժբախտաբար, Կալիֆոռնիայում նահանգապետը ցանկանում է քաղաքականություն խաղալ դրանով»:





























