Ուկրաինայում առաջնագծում հրադադարի հաստատումից հետո Ռուսաստանը պետք է վերադառնա «Ազգերի լիգա» և երկարաժամկետ հեռանկարում հաշտվի պատերազմի արդյունքների հետ։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Քելլոգն ասել է, որ խոսել է «վստահության զգացողության» մասին՝ կարդալով Կիևի և Մոսկվայի տեսլականը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
«Մենք վերցրեցինք ուկրաինական փաստաթուղթը, ապա ռուսականը՝ նրանք այն անվանում են հուշագիր... Եվ մենք ասացինք. լավ, ինչպե՞ս կարելի է համատեղել այս երկու փաստաթղթերը՝ վերջնական վիճակին հասնելու համար։ Եվ հիմա մենք բավականին վստահ ենք զգում։ Մենք գիտենք, թե ինչպիսին կարող է և պետք է լինի վերջնական իրավիճակը», - ասել է նա։
Քելլոգն ասել է, որ հնարավոր է «հաղթել»։ «Հաղթանակ ասելով՝ ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի հասնելու կարողությունը», - ասել է Քելլոգը Բրյուսելում՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի ֆորումի ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել «վերջնական իրավիճակը», Քելոգը խոսել է համապարփակ հրադադարի մասին։
«Զինադադար տեղում՝ այսինքն՝ այնտեղ, որտեղ դուք ֆիզիկապես գտնվում եք», - բացատրեց ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։



























