ՆԱՏՕ-ն ուժեղացնում է արբանյակային հսկողությունը՝ ընդգրկելով լայն տարածքներ, ընդլայնելով Ուկրաինայում և դաշինքի արևելյան անդամ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների երկայնքով ռազմական ակտիվությանը հետևելու իր հնարավորությունները, գրում է Bloomberg գործակալությունը։
ՆԱՏՕ-ի զինված ուժերի վերափոխման գծով գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն հայտարարել է, որ նոր գործիքը դաշինքին հնարավորություն կտա առաջին անգամ վերահսկել «հսկայական տարածքներ», ներառյալ ՌԴ զորավարժությունները, զորքերի տեղաշարժերը և մարտական գործողությունները։
«Այսօր մենք վստահ չենք, որ ռուսները կբավարարվեն Ուկրաինայով», -նշել է Վանդիեն՝ ընդգծելով դաշինքի արևելյան թևի երկրներին հանգստացնելու կարևորությունը։
«Մենք կկարողանանք նրանց ասել՝ մենք հետևում ենք», -հավելել է նա։
ՆԱՏՕ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ ընտրել է Planet Labs արբանյակային պատկերներ անող ամերիկյան ընկերությանն իր նոր՝ mart Indication And Warning Broad Area Detection (SINBAD) նախաձեռնության համար։
Ծրագիրը նպատակ ունի տարվա ընթացքում հաճախակի սկանավորել աշխարհի տարածաշրջանները՝ օգտագործելով արհեստական բանականություն՝ փոփոխությունները հայտնաբերելու և ժամանակին նախազգուշացումներ անելու համար։ Տեխնոլոգիան կարող է միաժամանակ կիրառվել Արկտիկայի վերահսկման համար, որը Ռուսաստանի և Չինաստանի աճող նկրտումների ֆոնին աճող կարևորություն ունի, ըստ ՆԱՏՕ-ի՝ իր անունը հրապարակել արգելած պաշտոնյայի։
ՆԱՏՕ-ն սկսել է մշակել տիեզերական հսկողության համակարգ 2022 թվականին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո: Դաշինքի խոսնակը հայտնել է, որ SINBAD-ը փորձնական նախագիծ է, որը նախատեսվում է գործարկել 2026 թվականի հունվարին նախատեսված ավելի լայն տարածումից առաջ:




























