Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է 5 հազար լարիով՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը խախտելու համար, գրում է Новости-Грузия-ն։
Զուրաբիշվիլին վարչական արձանագրությունը հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջում։
«Ինձ այսօր ակտիվիստ անվանեցին։ Եվ ես կանգնած էի այնտեղ, որտեղ պետք է կանգնած լինեն բոլոր մայրերը՝ խղճի բանտարկյալների մայրերի կողքին»,-գրել է Զուրաբիշվիլին:
Ըստ ստացականի՝ Վրաստանի նախկին նախագահը խախտել է մարտի 3-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հանրահավաքներ անցկացնելու կանոնները։
Այդ ժամանակ Զուրաբիշվիլին մասնակցել է «մայրերի երթին», որը պահանջում էր ազատ արձակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատած կալանավորներին։ Ակցիայի մասնակիցները պաստառներով քայլեցին Ֆիլհարմոնիկից դեպի խորհրդարան։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Զուրաբիշվիլին, ամենայն հավանականությամբ, մեղադրվում է մայրուղին անօրինական կերպով փակելու մեջ։





























