Դիտարկելով ստեղծված իրավիճակը՝ Ճամբարակի համայնքապետարանը վստահեցնում է, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Այս մասին հայտարարություն է տարածել համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում։

«Հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին։

Համայնքապետարանը ցավակցում է աղետի հետևանքով զոհված համաքաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին և իր երախտագիտությունը հայտնում բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժած բնակչության կողքին լինելու, բարոյական և ֆիզիկական օգնություն ցուցաբերելու և ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։