Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է օրվա ընթացքում հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Օրվա ընթացքում սպասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց», - գրել է նա իր Telegram ալիքում։





























