Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Wall Street Journal-ին (WSJ) ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի գործողությունը դեռևս ավարտված չէ, քանի որ երկրի ղեկավարությունը այն պլանավորել է 14 օր։

Ինչպես նշում է WSJ-ն, այս ժամկետը համապատասխանում է վերլուծաբանների կանխատեսումներին, քանի որ մեկ օրվա ընթացքում հարվածների մեկ ալիքը չի կարողանա բավարար վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին։ Բացի այդ, Իսրայելը Իրանում գործում է համապարփակ ձևով՝ միաժամանակ հարվածելու Իրանի օբյեկտներին, ղեկավարությանը և զինանոցին, այդպիսով սահմանափակելով պատասխան հարվածի հնարավորությունը։

Իսրայելն արդեն կիրառել է այս մոտեցումը Լիբանանում՝ 2024 թվականի աշնանը, երբ ոչնչացրեց իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորման զենքն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև վերացրեց նրա ղեկավարությանը։

Ինչպես WSJ-ի հետ զրույցում ասել է անանուն պաշտոնյան, Իրանի հետ ներկայիս հակամարտությունը կարող է նույն կերպ ավարտվել։