Ռոյթերսին երկու աղբյուրներ հայտնել են, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար և ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է Իրանի երեք բարձրաստիճան զինվորական հրամանատար՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա օդային պաշտպանության բազայի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը, հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, հաղորդվում է, որ զոհվել են առնվազն վեց միջուկային գիտնականներ, որոնք ներգրավված են Իրանի միջուկային ծրագրի մեջ։





























