Ճամբարակում վերջին հրաժեշտն են տալիս հունիսի 11–ին տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված բնակիչներին։

Համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել քաղաքացիների հոգեհանգստի արարողությունից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 6 քաղաքացի։