Ռուս–ուկրաինական պայմանավորվածության համաձայն՝ այսօր Ուկրաինա է վերադարձվել 1200 զոհված զինվորի մարմին։
«Ռուսական կողմի տվյալներով՝ մարմինները պատկանում են Ուկրաինայի քաղաքացիներին, մասնավորապես՝ զինծառայողներին։ Գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության եկան գերիների, այդ թվում՝ վիրավորների և 18-ից 25 տարեկան զինծառայողների լայնածավալ փոխանակման վերաբերյալ: Նաև հաղորդվեց, որ կողմերը միմյանց կհանձնեն զոհվածների 6000 մարմին: Փոխանակումը սկսվել է հունիսի 9-ին։ Հունիսի 11-ին Ուկրաինա են վերադարձվել 1212 զոհված զինվորների մարմիններ, իսկ Ռուսաստան՝ 27 զոհված զինվորների մարմիններ։





























