Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանին և բողոք հայտնել Իսրայելի հարվածների և Միացյալ Նահանգների կողմից նրանց աջակցության վերաբերյալ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության Իսրայելի կոպիտ խախտումից հետո... Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ նախարարի օգնական... Իսա Կամելիի կողմից, որտեղ նրան ներկայացվել է Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելի ագրեսիայի և ԱՄՆ-ին ցուցաբերած աջակցության վերաբերյալ խիստ բողոքի նոտա», -ասված է գործակալության հայտարարության մեջ։