Գործողությունը (Իրանի դեմ - խմբ.) պետք է ավարտվի Ֆորդոյի՝ որպես հիմնական օբյեկտի վերացմամբ, որը տեղակայված է ստորգետնյա տարածքում, հայտնում է Fox News-ը ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյթերի հետ զրույցում։
Ըստ նրա՝ հարստացված ուրանը և զենքը համակցված են այնտեղ և առավելագույն սպառնալիք են։
Իսրայելի դեսպանը Ֆորդոն անվանել է Իրանի ամենապահպանվող օբյեկտը։
Լեյթերը վստահեցրել է, որ Իսրայելը Թեհրանին թույլ չի տա ձեռք բերել մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ և դրանք միջուկային մարտագլխիկների հետ միասին օգտագործելու հնարավորություն։





























