Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու հրահանգը տրվել է 2024 թվականի նոյեմբերին, գրում է The Times of Israel-ը։
«Այս հրահանգը տրվեց [«Հըզբոլլահ»ի առաջնորդ Հասան] Նասրալլայի սպանությունից կարճ ժամանակ անց», -նշել է նա՝ հավելելով, որ իր համար պարզ էր, որ Իրանը կշտապի ռումբ ստեղծել, երբ Իսրայելը ոչնչացնի իր առանցքը։
Նա շեշտել է, որ Իսրայելը բացահայտել է իրական քայլեր, որոնք Իրանը ձեռնարկում է զենք ստեղծելու ուղղղությամբ, ինչը կգերազանցի ուրանի սովորական հարստացումը։
Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը հարվածի ամսաթիվը նշանակել է 2025 թվականի ապրիլի վերջին։
Իսրայելի վարչապետը «տարբեր պատճառներ» է նշել, թե ինչու հարվածներն այն ժամանակ չէին կարող իրականացվել։
Շատ կարևոր պատճառներից մեկը կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլյան հայտարարությունը, որ ինքն ուղիղ բանակցություններ կվարի Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ։
Ըստ նրա՝ անցյալ տարի Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին Իսրայելի հարվածներից հետո, Թեհրանը սկսեց իրականացնել ամսական 300 բալիստիկ հրթիռ կառուցելու ծրագիր։ «Մենք որոշեցինք, որ այլևս չենք կարող սպասել», -ընդգծել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն պնդում է, թե ցանկացել է հարված հասցնել 2011-2012 թվականներին, բայց չի կարողացել բավարար աջակցություն ստանալ։ Սակայն այդ ժամանակ անվտանգության այլ պաշտոնյաներ մերժել են այդ տարբերակը։





























