Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նորանշանակ գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փակփուրը ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին: Դրա մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Փակփուրը հայտարարել է, որ «հանցավոր և անօրինական սիոնիստական ռեժիմը կարժանանա դառը և ցավոտ ճակատագրի՝ հսկայական և կործանարար հետևանքներով, և դժոխքի դարպասները շուտով կբացվեն այդ մանկասպան ռեժիմի առջև»։
Իսրայելը ուրբաթ վաղ առավոտյան ռազմական հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև իրանական այլ քաղաքներին։
Լուսանկարներում երևում են մայրաքաղաքի մի քանի վայրերում վնասված բնակելի շենքեր։ Ականատեսներն ու լրագրողները պատմել են, որ զոհերի թվում տեսել են կանանց և երեխաների դիակներ։




























