ԱՄՆ ռազմաօդային ուժերը ցույց են տվել, թե ինչ տեսք կարող է ունենալ միջուկային մարտագլխիկով հագեցած AGM-181A Long-Range Standoff (LRSO) նոր թևավոր հրթիռը։

LRSO-ն նախատեսված է ԱՄՆ միակ միջուկային մարտագլխիկով թևավոր հրթիռի՝ AGM-86B Air Launched Cruise Missile (ALCM) օդային արձակման թևավոր հրթիռի փոխարինման համար, որը մշակվել է Սառը պատերազմի ժամանակ, գրում է Naked Science-ը:

Ըստ The War Zone-ի՝ LRSO-ն արդեն մի քանի տարի գաղտնի թռիչքային փորձարկումներ է անցել։ Նոր հրթիռի առանձնահատկությունը կլինի օդային պաշտպանության գոտում սպառնալիքներին ինքնավար արձագանքը՝ նպատակակետին հասնելու օպտիմալ ուղին ապահովելու համար։

Նոր հրթիռը կագեցվի -21 Raider և B-52 Stratofortress ռմբակոծիչներով։ Միջուկային մարտագլխիկով նոր թևավոր հրթիռը նախատեսվում է շահագործման հանձնել այս տասնամյակի վերջին։