The New York Times-ը հաղորդում է, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ալ Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Իսմաիլ Հաանին։ Նա ղեկավարում էր Իրանի ռազմական գործողությունները արտասահմանում և պաշտոնը ստանձնել էր գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ 2020 թվականին։
Այս միջադեպը կարող է լուրջ սրացում առաջացնել Մերձավոր Արևելքում։




























